Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Վաղոն գիտի՝ ինչ չի ուզում, բայց չգիտի՝ ինչ ա ուզում

Վաղոն գիտի՝ ինչ չի ուզում, բայց չգիտի՝ ինչ ա ուզում
08.06.2025 | 19:42

- Հարևան, էրեկ տաքսիստը մի շշմելու բան ասեց, սաղ գիշեր դրա վրա եմ մտածել։

- Ի՞նչ ասեց որ։

- Պարզվում ա՝ աշխարհում արհեստական բանականություն կա, եթե ուզածդ բանը նկարագրում ես՝ ինքը ստեղծում ա էդ բանը ու տալիս ա ձեռդ։

- Հա, ես էլ եմ լսել դրա մասին, էդ ի՞նչ ես ուզում ունենաս, որ սաղ գիշեր մտածել ես։

- Ոնց թե։ Մի հատ կարգին գերագույն եմ ուզում, որ վերջապես պրծնենք էս փորձանքից։

- Էդպես չի լինի, Վաղո։ Եթե գրես «մի հատ կարգին գերագույն»՝ էդ բանականությունը չի հասկանա, պիտի կոնկրետ նկարագրես, թե ինչ տեսակի գերագույն ես ուզում։

- Ես շատ էլ լավ գիտեմ՝ ինչ տեսակի եմ ուզում։

- Հլը ասա՝ ես էլ իմանամ։

- Էնպիսի գերագույն եմ ուզում, որ հողատու չլինի, թալանչի ու մուտիլովչիկ չլինի, հա․․․ մեկ էլ՝ սրբապիղծ չլինի։

- Էդ չեղավ, Վաղո։ Արհեստական բանականությունը պիտի կոնկրետ իմանա՝ ինչ ես ուզում, բայց դու նկարագրում ես, թե ինչ չես ուզում։

- Այսի՞նքն, պարզ չե՞մ նկարագրում։

- Չէ։ Տես՝ մենք 2018-ին ունեցանք էս գերագույնին, որովհետև ուզողը շատ պարզ էր նկարագրել, թե ինչ ա ուզում։

- Ո՞նց էր նկարագրել։

- Դե գրել էր, որ ուզում ա հողատու, թալանչի, փնթի, մուտիլովչիկ ու սրբապիղծ գերագույն։ ՈՒ քանի որ էս պահանջները շատ հստակ էին ու կոնկրետ՝ արհեստական բանականությունն էլ ստեղծեց ճիշտ էդպիսի գերագույն ու կապեց ջաններիս։

- Վայ քու արա։ Էդ նկարագրողը ինչ կարգի չի սիրել մեզ, որ էդպիսի բան ա նկարագրել։ Էն ուղտին, դդումին ու խոզին էլ ա՞ դա նկարագրել, որ արհեստական բանականությանը էդպիսի բաներ ստեղծի։

- Չէ, Վաղո, արհեստական բանականությունը մենակ գերագույն ա ստեղծում, իսկ մնացած բաները գերագույնն ա ստեղծում։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ